Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին

Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին
22.12.2020 | 22:27

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:


«Ես կոչ եմ անում բանակին` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ես կոչ եմ անում ոստիկանությանը` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է»,- ասաց Մանուկյանը:


Վազգեն Մանուկյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին միանալու կոչ արեց նաև այլ քաղաքացիների:

Դիտվել է՝ 7892

Մեկնաբանություններ